Ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է 2025-ի առաջնահերթություններից․ՊԵԿ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ առանձին հանդիպումներից ու քննարկումներից հետո ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կառույցի ղեկավար անձնակազմի հետ։ 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ խորհրդակցությանն ամփոփվել ու նախանշվել են համակարգի գործունեության հետագա առաջնահերթությունները։ 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ վերջին տարիներին կառույցի արձանագրած ձեռքբերումների համար, որոնք պետությանը տեղափոխել են զարգացման նոր մակարդակ։  

«2025 թվականին Կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների։ ՊԵԿ-ի տեսլականը պետք է լինի՝ հասարակության համար դառնալ հզոր և պրոֆեսիոնալ ծառայություն մատուցող կառույց»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը՝ հավելելով, որ մարդակենտրոնությունը և մարդկային արժեքները լինելու են առաջնային։

Անդրադառնալով հարկային եկամուտների ապահովմանը՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ 2024 թվականին հարկերը հավաքագրվել են տնտեսական զարգացումներին համահունչ։ 

Նրա խոսքով՝ իրականացված վարչարարության արդյունքում ստվերի որոշակի նվազում է արձանագրվել, սակայն անելիքներ դեռ շատ կան։ 

 Կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ ստվերի դեմ կոշտ և օբյեկտիվ պայքարը, դրա չափումների և գնահատումների էական բարելավումը լինելու է 2025-ի առաջնահերթություններից։ Էական ձեռքբերումներ են արձանագրվել միջազգային համագործակցության, ինչպես նաև թվայնացման ուղղություններով։ Թվայնացումն ակտիվ շարունակվելու է նաև եկող տարի։ 2025 թվականի օրակարգում է նաև ռիկսերի վերլուծությունների գործիքակազմի բարելավումը։ 

Առանցքային բարեփոխումներից է լինելու մաքսային ընթացակարգերում ժամանակատարության նվազեցումը։ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ դրական փոփոխություններն ակնհայտ են, սակայն սահմանային անցակետերում ժամանակի կրճատումն առաջնահերթ է։

«Կոռուպցիայի դեմ անխնա պայքարը ևս 2025-ի հիմնական առաջնահերթություններից է լինելու։ Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու»,-շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու նախանշված առաջնահերթությունների իրագործման ու առաջադրված խնդիրների լուծման հարցում՝ հորդորելով դրսևորել պատշաճ նախաձեռնողականություն ու երկարաժամկետ մտածողություն՝ նպաստելով համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և ամրապնդելով հասարակության կապը մեծ ընտանիքի բյուջեի (պետական բյուջեի) հետ։

 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին