Հայաստան

Օրենքի խախտմամբ օտարված մոտ 87 միլիոն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է պետությանը

1 րոպեի ընթերցում

Օրենքի խախտմամբ օտարված մոտ 87 միլիոն դրամ արժեքով հողամասը վերադարձվել է պետությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով, որ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ 86 միլիոն 625 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 30,000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է 2024 թվականի դեկտեմբերի 28-ին։ 

Գլխավոր դատախազությունից հիշեցրել են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով Դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել նշված հողամասի օտարման աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում