Հայաստան

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթ՝ ուղղված Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» պահանջների կիրառման և վերահսկողության ուժեղացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծերը վերաբերում են «Վարչական իրավախախտումների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներին և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին»։

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պարտադիր կիրառումը։ Հայաստանի օրենսդրությունում առկա էր միայն տեղական կանոնակարգերի վերահսկողություն, ինչը պահանջում էր օրենսդրական փոփոխություններ՝ ԵԱՏՄ պահանջներին համապատասխան արտադրանք ներմուծելու և իրացնելու վերահսկողությունն ապահովելու համար։

Կառավարությունն առաջարկում է ուժեղացնել վարչական պատասխանատվությունը, սահմանելով խախտումների կրկնության դեպքում տուգանքի կրկնապատկման մեխանիզմ։

Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը։

Լրացումներ են առաջարկվում ծխախոտային արտադրանքի հետ կապված վարչական ակտերի վիճարկման հնարավորությունների կարգավորմանը։

Օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն կանխարգելել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը, բարձրացնել խախտումների վերահսկողության արդյունավետությունը, վերացնել իրավական անորոշությունները՝ տեղական և միջազգային կանոնակարգերի կիրառման միջև։

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանքի բացառումը շուկայից, վերահսկողական մարմինների գործառույթների ամրապնդում, խախտումների կրկնության կանխարգելում։

 

Հայերեն

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները մոտ ապագայում կստանձնեն իրենց պարտականությունները. ՏԱՍՍ

Գիրք նվիրելու օրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մրցանակներ հանձնեց Ընթերցանության օլիմպիադայի հաղթողներին

Լավրովը հիշեցրել է, որ Վրաստանի համար «3+3» հարթակի դռները բաց են

Հայաստանի 15 ավագ դպրոցներում արդեն երկրորդ տարին իրականացվում է արհեստական բանականության ներդրման ծրագիր. ԿԳՄՍ փոխնախարար

Ռուսաստանից Վրաստան նավթի մատակարարումները հունվարին հասել են ռեկորդային մակարդակի

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կարող է բանտում հայտնվել երեխաներին դանակներ վաճառելու համար

Հակոբ Արշակյանն անդրադարձել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի օրենսդրական փոփոխությունների շուրջ քննարկումներին

Գեղարքունիքում 2023-2024-ին ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի արդիականացման համար ներդրվել է 1 միլիոն 57 հազար եվրո և 700 միլիոն դրամ

Հայաստան մուտք կգործեն վենչուրային նոր ֆոնդեր և նոր մասշտաբային ծրագրեր. Հակոբ Արշակյան

Ամփոփվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները