Բժշկական կենտրոնները պետպատվերի շրջանակում փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին. նախարարությունը պարզաբանում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պատվերի շրջանակում ծառայություններ մատուցած բժշկական կենտրոնները փոխհատուցում չեն ստացել միայն դեկտեմբերին իրականացրած աշխատանքի համար։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող թեմային՝ «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

- Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մարզային և երևանյան բժշկական կենտրոնները պետական պատվերով իրականացրած բուժծառայությունների դիմաց փոխհատուցում չեն ստացել: Ի՞նչ խնդիր է առաջացել։

- Դեկտեմբերին 15 օրվա կատարողականը շուրջ 35 տոկոսով ավելին է եղել ընթացիկ տարվա նախորդ ամիսների  15-օրյա միջին կատարողականից։ Դա նախատեսված չի եղել 2024 թվականի ընթացիկ բյուջեով: Դեկտեմբերի առաջին 15 օրում որոշ ծառայությունների մասով ունեցել ենք բժշկական ծառայությունների մատուցման աճ: 

Դեկտեմբերի 1-ի դրությամբ բժշկական որևէ կենտրոնի պետական պատվերի մասով պարտքեր չեն եղել։ Որպես պարտք ներկայացվող այս գումարը վերաբերում է միայն դեկտեմբերին մատուցված բուժծառայություններին:

- Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում եք պատրաստվում փոխհատուցել։

- Իրականացվում են աշխատանքներ՝ նշված կատարողականը ճշգրտելու և ըստ ընթացակարգի փոխհատուցելու համար:

 

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում