Հայաստան

Ավինյանը ներողություն է խնդրել ավտոկայանատեղիների վճարների առնչությամբ իր հոր կողմից արված կոպիտ արտահայտության համար

1 րոպեի ընթերցում

Ավինյանը ներողություն է խնդրել ավտոկայանատեղիների վճարների առնչությամբ իր հոր կողմից արված կոպիտ արտահայտության համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է իր հոր կողմից ավտոկայանատեղիների վճարի մասին արված հայտարարությունը` ներողություն խնդրելով հնչած կոպիտ արտահայտության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանը տեսանյութ է հրապարակել:

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում: Վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության՝ խցանման նյարդի, միգուցե նաև մի փոքր էլ լրագրողի նկատմամբ նյարդի ազդեցության հետևանքներ են: Շատ ափսոսում եմ ասված բառերի, խոսքերի համար և ներողություն եմ խնդրում դրա համար»,–ասել է Ավինյանը:

Քաղաքապետը վստահեցնում է՝ Երևանի քաղաքապետարանը որևէ քաղաքականություն մշակելիս, որևէ աշխատանք անելիս բոլոր մարդկանց շահերը պաշտպանելու տրամաբանությամբ է շարժվում:

Ավելի վաղ Ավինյանի հայրը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ավտոկայանատեղիների վճարների վերաբերյալ, ասել էր, որ պետք է 500 հազար դարձնեն՝ անելով կոպիտ արտահայտություններ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում