Հայաստան

Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ կոնվենցիա է ստորագրվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ կոնվենցիա է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական դեկտեմբերի 26–ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: 

Կոնվենցիան հնարավորություն կտա խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը երկու պետություններում` ստեղծելով նպաստավոր մրցակցային պայմաններ, ներդրումային բարենպաստ միջավայր և ներդրողների համար կայուն հարկային դաշտ:

Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում