Հայաստան

Առաջնորդի դերում. Հայաստանում կազմակերպվել է հերթական կայուն միջոցառումը White Raven-ի և GIZ-ի համագործակցությամբ

5 րոպեի ընթերցում

Առաջնորդի դերում. Հայաստանում կազմակերպվել է հերթական կայուն միջոցառումը White Raven-ի և GIZ-ի համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում համացանցում հաճախ կարելի է հանդիպել Sustainability բառին։ Ամբողջ աշխարհը տարբեր քաղաքականություններ է մշակում, որոնք ուղղված են կայուն զարգացմանը, մոլորակին հասցվող վնասի նվազեցմանը։ Եթե կայունությունը կամ Sustainability-ն շատերն օգտագործում են միջազգային թրենդից հետ չմնալու համար, White Raven-ը հիմնադրման առաջին օրից շարժվում է կայուն զարգացման քաղաքականությամբ՝ ոչ թե թրենդի, այլ ապրանքանիշի որդեգրած արժեքներին հավատարիմ մնալու նպատակով։

Հայաստանում առաջին ու միակ կայուն (sustainable) միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցող White Raven-ը վերջերս հերթական կայուն միջոցառումը կազմակերպեց Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից իրականացվող ECOserve ծրագրի համար։ ECOserve ծրագիրը պատվիրակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), համաֆինանսավորում է Եվրոպական միությունը (ԵՄ) և իրականացվում է GIZ-ի կողմից:

«Ի՞նչ է կայուն միջոցառումը» հարցին մեկ բառով դժվար է պատասխանելը, որովհետև միջոցառման պլանավորումից մինչև կիրարկում ձգվող բոլոր փուլերում հնարավոր է ունենալ կայունության բաղադրիչ։ Ինչպե՞ս: Այս հարցի պատասխանը մի քանի կետով.

Միջոցառումներ կազմակերպելիս տարածքի ընտրությունում White Raven-ն առաջնահերթություն է տալիս տարածքների էներգաարդյունավետությանը։ ECOserve ծրագրի միջոցառման համար ընտրվեց տարածք, որի շինությունն ամբողջությամբ սնուցվում է արևային էներգիայով։ Տարածքում տեղադրվել էին երկու մեծ LED էկրաններ՝ տպագրական նյութերի քանակը նվազագույնի հասցնելու համար։ Ծրագրի ցուցահանդեսի բաղադրիչն ապահովելու համար White Raven-ի թիմն ընտրել էր այնպիսի տպագրական նյութեր, որոնք միջոցառման ավարտից հետո տեղ գտան ծրագրի գրասենյակում և հետագայում նույնպես կծառայեն իրենց նպատակին։

«GIZ-ի կողմից իրականացվող միջոցառումները պետք է հաշվի առնեն կայունության սկզբունքները: White Raven կազմակերպության հետ համատեղ մենք գործադրել ենք բոլոր ջանքերը, որպեսզի ECOserve ծրագրի ամփոփիչ միջոցառումն ամբողջությամբ համահունչ լինի GIZ-ի միջոցառումների կայուն կառավարմանն ուղղված չափանիշներին»,- միջոցառման մասին նշել է ECOserve ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը:

ECOserve ծրագրի շրջանակում իրականացվում են կայուն հողօգտագործմանն, ինչպես նաև էներգաարդյունավետությանն ու վերականգնվող էներգիային ուղղված միջոցառումներ և Հայաստանում այս ուղղությամբ արդեն իսկ գրանցվել են նշանակալի արդյունքներ:

«Միջոցառման կազմակերպման ընթացքում GIZ-ի մեր գործընկերների հետ քննարկել և հաշվի էինք առել բոլոր դետալները. նվազագույնի էինք հասցրել տպագրվող նյութերի ծավալները։ ECOserve ծրագիրը հենց բնության մասին է, և մենք իհարկե չէինք կարող այս միջոցառումը կազմակերպել առանց վերամշակվող նյութերի։ Թվում է, թե անհնար է արդեն ստանդարտ դարձած մեթոդները փոխարինել նոր, վերամշակվող տարբերակներով, բայց մեր թիմը միշտ գտնում է լուծումը։ Օրինակ՝ դասական դարձած «մամուլի պատ»-ը կամ, ինչպես ասում ենք՝ Press Wall-ը փոխարինել ենք ECOserve ծրագրի լոգոյով մամուռներից պատրաստված դեկորացիայով, որը միջոցառման ավարտից հետո վերամշակվել է»,- Արմենպրեսի հետ զրույցում նշեց White Raven-ի համահիմնադիր Արմինե Ուդումյանը։

Միջոցառման մասնակիցների համար թեմատիկ նոթատետրերի ու գրիչների փոխարեն ընտրվել էին փոքրիկ հուշանվեր-բույսեր, որոնց ծաղկամանները նույնպես պատրաստված էին վերամշակված նյութից։ Ընտրվել էր խորհրդանիշ այնպիսի արժեքների, որոնք հիմքում են ECOserve ծրագրի, որը կայուն լուծումներն ու նախաձեռնությունները խթանելու, կանաչ ապագա կառուցելու ուղերձ ունի:

«Կայունությունը մեզ համար անցողիկ թրենդ չէ, այն մեր ապագան է, այն գլոբալ, կենսական անհրաժեշտություն է։ White Raven-ի հիմնադրման առաջին օրից հենց սա է եղել մեր ուղենիշը։ Միջոցառումների կազմակերպման ոլորտում նորարարություն բերելը հեշտ չէ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ White Raven-ը, լինելով Հայաստանի առաջին ու միակ կայուն միջոցառումներ կազմակերպող ընկերությունը, կարողացավ նորարարություն բերել այս ոլորտ ու օրինակ ծառայել իր գործընկերներին»,- նշեց White Raven-ի համահիմնադիր Ավետիս Հարությունյանը։

Միջոցառումների կազմակերպման գործում այս նախաձեռնությունը ոչ միայն կարևորեց «կանաչ» փորձառնության դերը, այլև հիմք ստեղծեց, որ ապագայում բնապահպանական պատասխանատվությունը լինի հիմնական սկզբունք, և Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունները տարատեսակ միջոցառումներ պատվիրակելիս հաշվի առնեն բնությանը հասցվող վնասն ու ձգտեն կայուն ապագայի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում