Հայաստան

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին

1 րոպեի ընթերցում

Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի 2 փողոցի 1/1 հասցեի 0.07 հա մակերեսով հողամասի աճուրդը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ որպես գործարքի անվավերության հետևանք՝ դատարանն անվավեր է ճանաչել Ջրաշեն համայնքի և Գ.Ե.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու պարտավորեցրել Գ.Ե.-ին Ջրաշեն համայնքին վերադարձնել վերոնշյալ հողամասը:

Դատախազությունից հիշեցնում են, որ հայցը դատարան էր ներկայացրել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի օգոստոսի 26-ին: Հայցի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ աճուրդն իրականացվել է Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ աճուրդում հաղթող է ճանաչվել տվյալ սակարկությանը մասնակցելու իրավունք չունեցող անձը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում