Հայաստան

ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարն ընդունել է ՄԱԶԾ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղելացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։ 

Նաթիա Նացվլիշվիլին նշանակման կապակցությամբ շնորհավորել է Արփինե Սարգսյանին և մաղթել հաջողություններ ՆԳ նախարարի պաշտոնում։ Նա ընդգծել է բազմաշերտ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն  հայտնել՝ ընդլայնելու գործընկերության ուղղությունները։ 

ՆԳ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ շեշտադրելով ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

«Կողմերը կարևորել են համագործակցության շարունակակնությունն ու ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այդ ուղղություններով համագործակցության օրակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի և քաղաքացիության զարգացման ծառայության ու փրկարար ծառայության ոլորտներում առկա փոխգործակցությանը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում դիմակայունության բարձրացման ուղղությամբ կարիքների գնահատմանը»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության տարածած հաղորդագրության մեջ։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում