Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին ԼՂ հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով բանավեճի առաջարկ է արել Հայաստանի նախկին նախագահներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն: 

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները մեկնարկից ի վեր եղել են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այդ գրառումից հետո ՀՀ նախկին նախագահների տարբեր թիմակիցներ քննադատել են վարչապետին՝ հերքելով նրա պնդումը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում