Թուրքիա

Թուրքիայում բժշկական ուղղաթիռի վթարից 4 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում բժշկական ուղղաթիռի վթարից 4 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլա քաղաքում բժշկական ուղղաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխացում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին  հայտնել է նահանգապետ Իդրիս Աքբիյիքը։

Նրա խոսքով՝ երկու օդաչու, մեկական բժիշկ և բուժաշխատող զոհվել են, երբ ուղղաթիռը մխրճվել է Մուղլայի Մենտեզե թաղամասի ուսումնահետազոտական ​​հիվանդանոցի շենքի մեջ։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ, բժշկական և ոստիկանական խմբեր, ինչպես նաև Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման և աղետների կառավարման վարչության աշխատակիցները։

Նշելով թանձր մառախուղը՝ Աքբիյիքն ասել է, որ վթարի պատճառները հետաքննվում են, իսկ հիվանդանոցի ներսում վնասներ չկան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում