Թուրքիայում ուղղաթիռը վթարվել է՝ բախվելով հիվանդանոցի շենքին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
«Ուղղաթիռը բախվել է Մուղլայի հետազոտական հիվանդանոցի շենքին և ընկել»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Լրատվամիջոցները հրապարակել են Թուրքիայի առողջապահության նախարարությանը պատկանող ուղղաթիռի բեկորների լուսանկարները։
Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։