Քաղաքականություն

Նորանշանակ մարզպետը խոստանում է Շիրակում ամրապնդել երկիրը համաչափ զարգացնելու կառավարության ուղին

2 րոպեի ընթերցում

Նորանշանակ մարզպետը խոստանում է Շիրակում ամրապնդել երկիրը համաչափ զարգացնելու կառավարության ուղին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը խոստանում է կառավարության՝ երկիրը համաչափ զարգացնելու ուղին փորձել շարունակել ու ամրապնդել Շիրակում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առուշանյանը պաշտոնում նշանակվելու առիթով ողջույնի խոսք է հղել:

«Մեծ պատասխանատվությամբ ու սիրով եմ սկսելու աշխատանքը իմ հայրենի մարզում, ինչպես նախորդ շրջանում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր երկրի զարգացման ու հզորացման։ Վստահ եմ, որ սրտացավ ու արհեստավարժ մարդկանց հետ կկարողանանք լուծել շատ խնդիրներ ու բարօրություն բերել մեր մարզի բնակիչներին»,–նշել է մարզպետը:

Նա ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության ու հավատի համար, նաև կառավարության անդամներին։ 

«Շիրակը մեծ պոտենցիալ ունեցող ու զարգացման լայն հեռանկարներով մարզ է, և այն ուղին, որն ունի մեր կառավարությունը, այն է՝ համաչափ զարգացնել մեր երկիրը, կփորձեմ շարունակել ու ամրապնդել Շիրակում, իհարկե վստահելի թիմի, գործընկերների հետ։ 

Շնորհակալ եմ բոլոր շիրակցիներին, թե´ խորհրդարանական ընտրություններում, թե´ Գյումրու քաղաքապետի թեկնածուի ընտրություններում ինձ վստահության հաստատուն քվե տալու համար։ 

Միասին` հանուն մեր մարզի, հանուն մեր հայրենիքի»,–եզրափակել է Առուշանյանը:

Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ է նշանակվել դեկտեմբերի 19–ին: նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 19-ի նիստի  չզեկուցվող հարցերի փաթեթում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում