Հայաստան

Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ

1 րոպեի ընթերցում

Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է մեկ մարդ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 31֊ին ժամը 00։06֊ին ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից մանրամասնում են, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս հայտնաբերել Հ․ Պ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում