Հայաստան

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանող հայտարարություն է տարածել հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ: 

«Տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ: Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԱԾ-ի պարզաբանման մեջ: 

Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է նաև Իրանի քաղաքացիների անուններն ու լուսանկարները: Նրանք են՝ 

Միլադ Ղահրամանիաֆշար

IMG_7889.jpeg

Բեհզադ Ղաֆարի Շաբանլոու

IMG_7890.jpeg

Մեհդի Մոհամմադի

IMG_7888.jpeg

Համեդ Ազիզի Մալեկի

IMG_7886.jpeg

Նադեր Ղաֆարի

IMG_7891.jpeg

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից:

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ադրբեջանցիները Երևանում Հանրապետության հրապարակում Լեռնային Ղարաբաղի մասին երգ էին կատարում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում