Հունական Air News զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին` մայրաքաղաք Երևանը ներկայացնելով որպես տարվա զբոսաշրջային անակնկալ:
«Հայաստանի մայրաքաղաքը զարմացնում է իր յուրահատուկ մշակույթով, ճարտարապետությամբ և համեղ խոհանոցով: Արժե այցելել Հանրապետության հրապարակ, Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, «Արարատ» կոնյակի թանգարան և Կասկադ՝ քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը։
Լավագույն խոհանոցային փորձառությունները սպասում են ձեզ ավանդական ուտեստներով ռեստորաններում։
Բացի այդ, Երևանից մեկօրյա ուղևորության համար իդեալական վայր է Սևանա լիճը, որտեղ կարող եք վայելել զարմանալի բնությունը և այցելել միջնադարյան Հաղարծնի վանքը։
Բացահայտեք Երևանը և նրա հմայքը հիմա՝ նախքան այն դառնա ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամսագրից հատված է մեջբերել Հունաստանում Հայաստանի դեսպնությունը: