Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, Լիբանանում կյանքը բնականոն հուն է վերադառնում. Շահան Գանտահարյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, իսկ հասարակության կյանքը բնականոն հուն է վերադառնում՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթների ընթացքում Իսրայելը բազմիցս խախտել է ձեռք բերված համաձայնությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն՝ անդրադառնալով Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև դեռևս նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի պահպանմանը, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանին տիրող իրավիճակին։

«Հրադադարն, ընդհանուր առմամբ, պահպանվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթների ընթացքում Իսրայելը բազմիցս խախտել է այն»,-հայտնեց զրուցակիցը։  

Նա հիշեցրեց, որ, այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ կողմերի միջև դեռևս նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրում կա կետ, որի համաձայն՝ եթե կողմերը նկատեն ռազմական տեղաշարժ կամ գործողության որևէ նախապատրաստություն, ապա իրավունք ունեն նաև ինքնապաշտպանական գործողություններ իրականացնել, ինչը եղել է նաև Իսրայելի պահանջը։ 

«Դրանով Իսրայելը թույլտվություն էր ստանում ցանկացած պահի նաև ռազմական գործողություն իրականացնելու Լիբանանում, բայց, մեծ հաշվով, հրադադարը պահպանվում է, ինչը նաև կյանքը դեպի բնականոն հուն է տանում»,-նշեց Շահան Գանտահարյանը։ 

Անդրադառնալով Լիբանանում տիրող քաղաքական իրադրությանը՝ միջազգայնագետը նշեց, որ կա որոշում, որ 2025 թվականի հունվարի 9-ին տեղի է ունենալու խորհրդարանի նիստ՝ երկրի նախագահի ընտրության օրակարգով։ 

«Խորհրդարանի նախագահը մի քանի անգամ հաստատել է, որ նիստը կայանալու է, և այդ օրն անպայմանորեն Հանրապետության նախագահը կընտրվի, ինչը, ենթադրվում է, կհանգեցնի հանգուցալուծումների։ Դրանից հետո կլինի վարչապետի նշանակում, կառավարության նշանակում»,- նշեց Գանտահարյանը՝ հույս հայտնելով, որ այդ նիստի կայացմանը ոչինչ չի խանգարի։ 

Շահան Գանտահարյանն, անդրադառնալով իսրայելական զինված ուժերի՝ Լիբանանի տարածքից դուրս գալու մասին հարցին, հիշեցրեց, որ հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական ուժերը դեռ 2 ամիս կարող են տեղակայված մնալ Լիբանանի հարավային տարածքներում, որոնք հետո փոխարինվելու են լիբանանյան կանոնավոր զորքերով։   

«Դեռևս պարզ չէ՝ այդ զորքերը հետ քաշվում են, թե ոչ, որովհետև Իսրայելը զգուշացրել էր, որ շուրջ 10 գյուղի բնակիչներ դեռևս չվերադառնան իրենց տներ։ Չնայած այն հանգամանքին, որ համաձայնության մեջ կա կետ, որի համաձայն՝ երբ լիբանանյան բանակը տեղակայվի այդ դիրքերում, Իսրայելն իր ուժերը պետք է հետ քաշի Լիբանանի տարածքից, այդուհանդերձ, գետնի վրա դեռևս պարզ չէ, և չի կարելի միանշանակ հաստատել, որ նման տեղաշարժեր տեղի են ունենում»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել էր, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը:  

Հայերեն Русский

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը