Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահը» (հութիները) Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո հայտարարել է Իսրայելի հարավի և կենտրոնի վրա զանգվածային հարձակումների մասին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հութիների առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հութին ասել է, որ իրենց հարձակումները Իսրայելի վրա կշարունակվեն մինչև Գազայի հատվածում նրա կողմից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը և կվերսկսվեն, եթե Իսրայելը խախտի զինադադարը:
«Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել՝ թիրախավորելով Իսրայելի կենսական թիրախները Պաղեստինի հարավում գտնվող Ում ալ Ռաշրաշ շրջանում: Գործողությունն իրականացվել է չորս թևավոր հրթիռների կիրառմամբ և հաջողությամբ հասել է իր նպատակին»,- նշված է հութիների տարածած հայտարարության մեջ: