Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյունների մասին

Իրավիճակը Զապորոժիեյի ատոմակայանում մնում է անկայուն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ամեն օր գրանցում են բազմաթիվ պայթյուններ, այդ թվում՝ ատոմակայանի մոտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն:

«Զապորոժիեի ԱԷԿ-ում, որտեղ ընդհանուր իրավիճակը մնում է անկայուն՝ առաջնագծում գտնվելու պատճառով, ՄԱԳԱՏԷ-ի թիմը գրանցել է բազմաթիվ պայթյուններ, որոնք ամեն օր տեղի են ունենում, այդ թվում՝ ինչպես ատոմակայանի մոտ, այնպես էլ նրանից միջին հեռավորության վրա»,- ասված է ՄԱԳԱՏԷ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է ագրեգատների քանակով և դրված հզորությամբ՝ կայանն ունի վեց էներգաբլոկ՝ 1 գիգավատ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանը Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ է։ 

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ում են գտնվում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ գործակալության գլխավոր տնօրենի ատոմակայան կատարած առաջին այցից հետո:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում