Միացյալ Նահանգներ

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակիրի վրա յոթերորդ հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակիրի վրա յոթերորդ հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութի) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ Կարմիր ծով ժամանելուց հետո յոթերորդ անգամ հարձակվել է ամերիկյան «Հարի Թրուման» ավիակիրի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Գործողությունն իրականացվել է Կարմիր ծովի հյուսիսում և ուղղված է եղել ամերիկյան «Հարի Թրուման» ավիակրի դեմ։ Ավիակիրը հարձակման է ենթարկվել բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի կողմից՝ նշանավորելով մեր յոթերորդ հարձակումն ամերիկյան նավերի վրա՝ Կարմիր ծով ժամանելուց ի վեր»,- ասված է հութիների զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ։

Հութիները նախազգուշացրել են, որ իրենք պատրաստ են Եմենի դեմ ուղղված ցանկացած ամերիկա-իսրայելական էսկալացիայի և հետևելու են Գազայի հատվածում իրավիճակի զարգացմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում