ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Էնթոնի Բլինքենի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունից։

Դեսպան Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։

«Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ»,-հաղորդում է ՀՀ դեսպանությունը։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe