Բլինքենը հայտնել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրված օգնության չափը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինային օգնության համար Վաշինգտոնը ծախսել է 100 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ի դաշնակիցները և գործընկերները՝ շուրջ 150 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բլինքենը հայտարարել է Նյու Յորքում դեկտեմբերի 18-ին անցկացված Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի վրա։

«Մենք մեծ գումար ենք ծախսել Ուկրաինայի պաշտպանության վրա՝ մոտ 100 միլիարդ դոլար, իսկ մեր դաշնակիցներն ու գործընկերները դրա վրա ծախսել են մոտ 150 միլիարդ դոլար։ Երբ խոսում են բեռը կիսելու մասին, սա բեռը կիսելու լավագույն օրինակն է, որ երբևէ տեսել եմ։ Եվ, ի դեպ, կարևոր է մարդկանց բացատրել, որ այն գումարը, որ մենք ծախսել ենք Ուկրաինայի պաշտպանության համար, հիմնականում ծախսվել է այստեղ՝ ԱՄՆ-ում, մեր սեփական պաշտպանական արդյունաբերական բազայի վրա՝ արտադրելու, կառուցելու այն, ինչ ուկրաինացիներին անհրաժեշտ է իրենց պաշտպանելու համար։ Դրա արդյունքում Ամերիկայում լավ աշխատատեղեր են ստեղծվել», - նշել է Բլինքենը։

Միացյալ Նահանգներ

Բլինքենը չի բացառել Թրամփի օրոք Մոսկվայի հետ արդյունավետ շփումները

 

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը