Հայաստան

Ավետիք Իսահակյանի ծննդյան հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ

2 րոպեի ընթերցում

Ավետիք Իսահակյանի ծննդյան հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ տարի լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով: 

Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: 

Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:

Առաջարկը պետք է ներառի՝

  • Հակիրճ բովանդակություն (առավելագույնը 2 էջ)
  • Նախահաշիվ,
  • Տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ
  • Տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • Տեղեկատվություն դիմումատուի վերաբերյալ (կազմակերպություն, հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար):

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում