Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահը քննարկել են հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու  Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահը քննարկել են հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու:

Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարեւոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաեւ երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաեւ որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:

ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում