Մշակույթ

«Մարդուկ-Ջարդուկը» բալետն ուղիղ եթերով կցուցադրվի Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում

1 րոպեի ընթերցում

«Մարդուկ-Ջարդուկը» բալետն ուղիղ եթերով կցուցադրվի Հայաստանի, ԱՄԷ-ի և Բելառուսի կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մեծ թատրոնի Պ. Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը դեկտեմբերի 30-ին և դեկտեմբերի 31-ին ուղիղ եթերով կցուցադրվի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բելառուսի կինոթատրոններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

«Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին և դեկտեմբերի 31-ին, ժամը 12:00-ին Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ Պ.Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը կարելի կլինի տեսնել ոչ միայն Մեծ թատրոնի Պատմական բեմում, այլև ողջ երկրի կինոթատրոնների ուղիղ եթերում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում տեղական կինոթատրոնների հեռարձակման պահանջարկը բազմակի գերազանցել է առաջարկը, և ռուսական հարթակները լրացուցիչ ցուցադրություններ են սկսել», - լրագրողներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Ռուսաստանում և արտերկրում կանցկացվի ավելի քան 500 ցուցադրություն։ Բալետը կցուցադրվի 112 քաղաքների 300-ից ավելի կինոթատրոններում, այդ թվում՝ Երևանի, Դուբայի, Մինսկի և Գրոդնոյի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում