Հայաստան

Արևիկ Խաչատրյանն արժանացել է «Հանրային ծառայող» մրցանակի

1 րոպեի ընթերցում

Արևիկ Խաչատրյանն արժանացել է «Հանրային ծառայող» մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Որակի նշան» ընկերության 2024 թվականի մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Հանրային ծառայող» անվանակարգում մրցանակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակը նրան հանձնվել է լրագրողների և հանրության հետ արդյունավետ աշխատանքը բարձր գնահատելու համար։

 «Շնորհակալ եմ գնահատականի համար, այն պարտավորեցնում է բազմապատկել ջանքերը ծառայության ընթացքում աշխատանքս առավել արդյունավետ իրականացնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

Արևիկ Խաչատրյանը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ է 2017 թվականից։

«Որակի նշան» մրցանակաբաշխությունը յուրաքանչյուր տարի արժևորում է տարբեր ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած մասնագետներին՝ նպաստելով ոլորտային զարգացումներին և հանրային արժեքների ամրապնդմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում