Հայաստան

Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար

3 րոպեի ընթերցում

Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարին նվերների և ջերմ անակնկալների շրջանն է: Լավագույն նվերը գտնելը ոչ միայն սիրո և հոգատարության արտահայտություն է, այլ նաև հնարավորություն՝ հաճելի բոնուսներ ստանալու Idram&IDBank հավելվածով գնումներ կատարելիս։

Ահա մի քանի տոնական փայլուն գաղափար նվերների համար.

1. Խնամքի միջոցներ 

Նոր տարին սկսեք հոգատարությամբ. մաշկի խնամքի հավաքածուներ, սպա պրոցեդուրաներ կամ ֆիթնես-աքսեսուարներ: Նշվածներից բոլորը կարող եք ձեռք բերել Իդրամի գործընկեր վաճառակետերում կամ խանութներից, վճարել Idram&IDBank հավելվածով և ստանալ ակնթարթային 2% idcoin։ Եթե այս տարի դեռ QR վճարումներ չեք կատարել, նոր արշավի ընթացքում վճարումներ կատարելիս կստանաք հավելյալ 10% idcoin։

2. Անմոռանալի տպավորություններ

Նվիրեք անմոռանալի հուշեր՝ համերգի տոմսեր, սուրբծննդյան համեղ ընթրիք ռեստորանում կամ ընտանեկան հանգիստ: Շատ վայրեր, որոնք ընդունում են Idram QR վճարումներ, թույլ կտան վաստակել idcoin-եր՝ ուրախ պահեր նվիրելով նաև ձեզ:

3. Անհատական նվերներ

Անհատական զարդեր ձեր մտերիմների անվան տառով, ծննդյան ամսաթվով կամ սիրելի նշանով, փորագրությամբ հուշանվեր կամ ձեռագործ իրեր, որոնք միշտ ցույց են տալիս ձեր հատուկ ուշադրությունը: Վճարեք Իդրամով և ստացեք բոնուսներ նման ջերմ նվերների համար։

4. Տեխնիկա և էլեկտրոնիկա

21-րդ դարում բոլորի համար միշտ սպասված նվերներ են սմարթ աքսեսուարները, անլար ականջակալները կամ նորարար սարքերը․ ի՞նչ էր ուզում ձեր սիրելին կամ մտերիմ ընկերը շատ երկար ժամանակ ու այդպես էլ չէր գնում: Ընտրեք այն, վճարեք Idram&IDBank հավելվածով և կուտակեք idcoin-եր հետագա գնումների համար։

5. Տաք ու հարմարավետ նվերներ

Ձմռան համար հիանալի նվերներ են տաք շարֆերը, փափուկ ծածկոցները կամ բուրավետ մոմերը: Իդրամով կատարած վճարումներն այստեղ ևս կավելացնեն ձեր ստացած idcoin-երի քանակը։

6. Նվեր-քարտեր

Ամենաունիվերսալ նվերը նվեր-քարտերն են․ եթե դժվարանում եք նվերների մեջ ընտրություն կատարել, սա և՛ կուրախացնի ձեր սիրելիներին, և՛ իրենց սրտով որևէ բան ընտրելու հնարավորություն կտա։

Իսկ ինչո՞ւ Idram&IDBank-ով գնումներ կատարել

Դեկտեմբերի 16-31-ը՝

  • Ստացեք 2% idcoin QR-վճարումների համար Իդրամի գործընկեր վաճառակետերում
  • Հավելյալ 10% idcoin՝ այն հաճախորդների համար, ովքեր դեռ QR վճարումներ չեն կատարել այս տարվա ընթացքում (idcoin-երի ստացումը՝ արշավի ավարտից հետո):

Դարձրեք այս Նոր տարին յուրահատուկ՝ համադրելով ջերմ նվերները և հաճելի բոնուսները: Սկսեք ձեր գնումները Idram&IDBank հավելվածով և վայելեք նվիրելու հրաշքը:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում