Քաղաքականություն

Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին. Անդրանիկ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մոտեցել է հայկական պատվիրակության անդամներին ու խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

Հայկական պատվիրակությունը նոյեմբերի 22-25-ը ՆԱՏՕ ԽՎ-ին մասնակցել է որպես ասոցացված անդամ:  

«Չավուշօղլուն մոտեցել է մեզ՝ ինձ, Արուսյակ Ջուլհակյանին և Վահագն Ալեքսանյանին և զրուց է ունեցել: Մենք չենք նախաձեռնել, ինքը եկավ, խոսում էր հենց խաղաղության, դրա հնարավորությունների մասին»,–ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ դա շատ լավ է:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում