Հայաստանի մարզերում լողի ուսուցման ծրագիրը կընդլայնվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Մարզային լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի անվճար ուսուցման ծրագրի» գործող կարգավորումներում՝ նպատակ ունենալով ծրագրի շրջանակներում ընդգրկել ավելի մեծ թվով դպրոցահասակ երեխաների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման հարթակում։

Ծրագրի համաձայն՝ դպրոցահասակ երեխաները կդասավորվեն երկու տարիքային խմբում` 8-12 տարեկանների և 13-17 տարեկանների համար։ Յուրաքանչյուր խմբում առավելագույնը կընդգրկվi համապատասխանաբար 12-ական և 10-ական երեխա։ Մարզումները կանցկացվեն շաբաթական 3 օր, յուրաքանչյուր պարապմունքը՝ 1 ժամ տևողությամբ։ Ծրագիրը կտևի 9 ամիս՝ հստակ ժամանակացույցով, որը կորոշվի լողավազանների ղեկավարության կողմից։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուծել նաև մարզերում լողի մարզիչների սակավության խնդիրը։ Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն ՀՀ կառավարության 2009 թ. N 657-Ն որոշմամբ հաստատված ծրագրով՝ Լողի հայկական ֆեդերացիայի մասնագետների մասնակցությամբ։

2024-2025 թվականներին փորձնական ծրագիրը նախատեսվում էր իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գործող լողավազաններից 9-ում՝ այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, սակայն 2024 թվականին նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթը շահել է միայն ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանը:

Ծրագրի իրականացման համար նախատեսվող բյուջեն ձևավորվել է լողավազանների գնահայեցումների միջին հաշվարկից՝ 2025 թ․ -64,1 մլն դրամ (9 լողավազան), 2026 թ․ -128,3 մլն դրամ (18 լողավազան), 2027 թ․-192,4 մլն դրամ (27 լողավազան):

Մեկ աշակերտի ամսական վճարը կազմում է 12,000 դրամ, սակայն գումարների վերջնական չափը կհաստատվի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքներով։

Ծրագրի նպատակն է նպաստել դպրոցահասակ երեխաների շրջանում լողի ուսուցման զանգվածայնացմանը, առողջ սերնդի ձևավորմանը և ֆիզիկական կուլտուրայի տարածմանը։ Բացի այդ, լողի մարզիչ-մանկավարժների պատրաստման և վերապատրաստման ծրագրերը կապահովեն մարզերում լողի մասնագիտական ուսուցման կայունությունը։

Հայերեն Español

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը