Հայաստան

ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և շնորհավորել հյուրերին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի առթիվ: 

 «Սա տարվա այն ժամանակն է, երբ մենք հետ հայացք ենք նետում մեր ձեռքբերումներին, ինչպես նաև նախանշում ապագայի նպատակները: Եվ այդ ճանապարհին մեզ ուղղորդող արժեքներն են ամուր նվիրվածությունը խաղաղությանն ու առաջընթացին, համատեղ աշխատանքն ու ազնվությունը: Համագործակցության միջոցով մենք կարող ենք դիմակայել մեր առջև ծառացած անհամար մարտահրավերներին՝ դրանք կապված լինեն անվտանգության, կայուն զարգացման, կլիմայի փոփոխության, թե մարդու իրավունքների ու արդարադատության խթանման հետ»,-ասել է նա՝ շնորհավորելով Նոր տարվա առաջիկա տոների կապակցությամբ։

Կարապետյանը բարձր է գնահատել վստահությունն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: 

«Ձեր ջանքերն օգնում են ստեղծել կապեր ոչ միայն կառավարությունների, այլ նաև մեր տարբերվող մշակույթների և համայնքների միջև:

Քանզի մոտենում ենք 2025թ. Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն և հաջողություն»,-հավելել է ՀՀ ԱԳ գլխավոր քարտուղարը:

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում