Հայաստան

ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության

2 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։ Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգը նվիրված է մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ծրագրում հնչելու են Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները՝ ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնի կատարմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գործիքավորման հեղինակն է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման, ով նաև հանդես կգա որպես դաշնակահար։

Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հիմնադրամի նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։

«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում