Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը՝ նվիրված մոր և մանկան առողջության հարցերին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ Երևանում մեկնարկել է Հայ-ռուսական 9-րդ համաժողովը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը նվիրված է մոր և մանկան առողջության հարցերին: 

Անահիտ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ Հայաստանին և Ռուսաստանին միավորում են ոչ միայն ընդհանուր պատմությունն ու մշակույթը, այլև բժշկական ծառայությունների բարձր որակի ապահովման և քաղաքացիների  կյանքի պայմանների  բարելավման ընդհանուր ձգտումը:

«Առողջապահության ոլորտում համատեղ համաժողովների անցկացումը դարձել է բարի ավանդույթ, որը հանդիսանում է կարևոր հարթակ՝ փորձի, գիտելիքների փոխանակման, ինչպես նաև խնդիրներին համատեղ  լուծման տարբերակներ գտնելու համար:

Այս տարի մեր համաժողովն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն նվիրված է մի առանցքային ու զգայուն թեմայի՝ մոր և մանկան առողջապահության հարցերին: Այս ուղղությունները առաջնահերթ են ցանկացած պետության համար, քանի որ մայրերի և երեխաների առողջությունը հասարակության կայուն զարգացման և մեր բոլորի բարեկեցիկ ապագայի երաշխիքն է: Այսօր մեր համաժողովը ևս մեկ քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առողջապահության ոլորտում գործընկերության զարգացման ուղղությամբ»,- նշեց Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարն ընդգծեց՝ ժամանակակից առողջապահական մարտահրավերները պահանջում են  առավել սերտ համագործակցություն և ջանքերի կոորդինացում: Ըստ նրա՝ Հայաստանը և Ռուսաստանն ունեն հարուստ փորձ և ներուժ, և այս համաժողովը  բացառիկ հնարավորություն է քննարկելու լավագույն պրակտիկաները և համատեղ աշխատանքի ուղիները, որոնք ուղղված են մայրական և մանկական հիվանդացության նվազեցմանը, կանխարգելիչ միջոցների բարելավմանը և բժշկական օգնության հասանելիության ապահովմանը:

«Վստահ եմ, որ մեր քննարկումներն ու աշխատանքային հանդիպումները արդյունավետ կլինեն և կօգնեն հիմք դնել նոր նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք կլուծեն մայրական և մանկական առողջության ոլորտի կարևորագույն խնդիրները»,-նշեց նա:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, կարևորելով նման համաժողովները, նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բժշկության մի շարք կարևոր ուղղություններով:

Նրա խոսքով՝ համաժողովի ամենամյա անցկացումը ոչ միայն հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, այլև թույլ է տալիս նախանշել զարգացման որոշակի ուղղություններ։ 

ՌԴ առողջապահության նախարարը կարևորեց օնկոլոգիայի ոլորտում համագործակցության հաջող զարգացումը: Քննարկվում են նաև վիրաբուժական միջամտությունների և տրավմատոլոգիայի ոլորտներում համագործակցության հարցեր։ Մուրաշկոն ընդգծեց, որ հաճախակի դարձած ռազմական գործողությունները մեծացնում են տրավմատոլոգիայի զարգացման անհրաժեշտությունը։ Ըստ մասնագետի՝ այս ուղղության զարգացումը հնարավորություն է տալիս փրկել բազմաթիվ կյանքեր և կանխել հաշմանդամությունը։  

«Այսօրվա համաժողովի թեման մանկական մահացության խնդիրներն ու վերարտադրողական առողջությունն են։ Անցած 5 տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, մեր երկրների միջև իրականացվում են արդյունավետ կրթական ծրագրեր։ Միայն այս տարի Ռուսաստանում որակավորման բարձրացում է անցել ավելի քան 40 մասնագետ Հայաստանից։ Մենք շատ ուրախ ենք այս փոխադարձ գիտելիքների հարստացմամբ»,- ասաց  նախարարը։

Նա կարևոր է համարել նաև նորածինների սկրինինգային ծրագրերը, ինչպես նաև գենետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, այս ամենը հսկայական ներդրում է կատարում և նպաստում է երեխաների առողջությանը՝ նվազեցնելով մանկական մահացության ցուցանիշները։ 

Անահիտ Ավանեսյան, Միխայիլ Մուրաշկո

Ալեքսանդր Ուռումյան, Անահիտ Ավանեսյան, Միխայիլ Մուրաշկո

Միխայիլ Մուրաշկո

Ալեքսանդր Ուռումյան, Անահիտ Ավանեսյան, Միխայիլ Մուրաշկո, Սերգեյ Կոպիրկին

Անահիտ Ավանեսյան

Ալեքսանդր Ուռումյան, Անահիտ Ավանեսյան, Միխայիլ Մուրաշկո

Միխայիլ Մուրաշկո, Սերգեյ Կոպիրկին

Հայերեն

ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Հասարակական կարծիքի հարցումը վկայում է Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքի մասին

ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի

Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Դավիթ Խաչատուրյանը կշարունակեն մասնակցել ընտրությունների վիճարկման գործի քննությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշվեց Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը

Պիկասոյի վրձնին պատկանող դիմանկարը 1,7 միլիոն դոլարով վաճառվել է Լոնդոնի աճուրդում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը