Վերին Լարսն այսօր. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է
1 րոպեի ընթերցում
![Վերին Լարսն այսօր. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բաց է](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/15/l2kTDIJBpMptUngQCpO80qESFBALAFFIZzdt7qyD.webp)
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քոբի-Գուդաուրի հատվածում տրանսպորտի տեղաշարժի բոլոր սահմանափակումները հանվել են, գործարկվել է նաև Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող մաքսային անցակետը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ»-ի վրացական ծառայությունը, Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում երթևեկությունը հնարավոր է միայն հակաձնահոսքային թունելներով:
Դեկտեմբերի 14-ին լրատվամիջոցը հայտնել էր, որ ավելի քան 1,3 հազար բեռնատար է կուտակվել «Վերին Լարս» անցակետով անցնելուն սպասելիս։
Ծանր բեռնատարների անցումը սահմանով փակվել էր դեկտեմբերի 13-ի ցերեկը՝ ձնահոսքերի վտանգի պատճառով։