Թուրքիա

Թուրքիան «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու հարցով դիմել է ԱՄՆ-ին

2 րոպեի ընթերցում

Թուրքիան «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու հարցով դիմել է ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները դիմել են ամերիկացի գործընկերներին՝ «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակից դուրս գալու խնդրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական Hürriyet թերթը։

Լրատվամիջոցը հիմնվելով իր աղբյուրների տեղեկատվությանը՝ նշում է, որ ներկայումս Թուրքիայի առաջնահերթ խնդիրն է դուրս գալ պատժամիջոցների այդ ցուցակից։ Այդ խնդիրը բարձրաձայնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկարա կատարած վերջին այցի ընթացքում։ Ամերիկյան կողմն, ըստ Hürriyet-ի, պատասխանել է, որ արդեն զբաղվում է այդ խնդրի ուսումնասիրությամբ։  

Նշվում է, որ Վաշինգտոնը «Գազպրոմբանկ»-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին օգտագործել միջազգային ֆինանսական համակարգը։ Պատժամիջոցների ցանկում, նշված բանկից բացի, ներառված են միջազգային կապեր ունեցող ևս մի քանի տասնյակ ռուսական բանկեր, ֆինանսական կազմակերպություններ և պաշտոնյաներ։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարային անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ-ի համաձայնությունը՝ «Գազպրոմբանկ»-ի միջոցով բացառության կարգով գազի գնման գործարքներ իրականացնելու համար, հակառակ պարագայում պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան երկրի էներգետիկ անվտանգության վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում