Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավարն Իսրայել կատարած այցի ընթացքում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ղեկավարն Իսրայել կատարած այցի ընթացքում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTOM) ղեկավար Մայքլ Կուրիլան Իսրայել կատարած այցի ընթացքում այդ երկրի ռազմական ղեկավարության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Սիրիային առնչվող հարցերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշվում է CENTOM-ի տարածած հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր, ներառյալ Սիրիայում տիրող իրավիճակը, և ռազմավարական և տարածաշրջանային այլ սպառնալիքներին պատրաստ լինելը։ 

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հալևիի հետ բանակցություններից բացի Կուրիլան հանդիպել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացին, Հյուսիսային հրամանատարության ղեկավար Օրի Գորդինին և ռազմաօդային ուժերի հրամանատար Թոմար Բարին։

CENTCOM-ի ղեկավարը Հյուսիսային հրամանատարության շտաբում ավելի խորը պատկերացում է կազմել Լիբանանում իրավիճակի և Իսրայելի և Լիբանանի միջև ռազմական գործողությունների դադարեցմանը միտված շարունակական ջանքերի մասին։

«Իմ այցը Իսրայել, ինչպես նաև՝ Հորդանան, Սիրիա, Իրաք և Լիբանան, վերահաստատեց ներկայիս մարտահրավերներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու կարևորությունը։ Մենք պետք է ամուր գործընկերային հարաբերություններ պահպանենք՝ տարածաշրջանում առկա և ապագա սպառնալիքներին դիմակայելու համար», - ընդգծել է Կուրիլան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում