Հայաստան

Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքը Երևանում ամփոփեց 2024 թվականի աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքը Երևանում ամփոփեց 2024 թվականի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում դեկտեմբերի 13-ին անցկացվեց Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքի՝ 2024 թվականի ամփոփիչ համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակիցներն ամփոփեցին այս կառույցում Հայաստանի նախագահության տարվա արդյունքները, քննարկեցին կատարած աշխատանքները, նշմարեցին հետագա անելիքները։  

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս կառույցում Հայաստանի նախագահության տարին։ 

«Քննարկեցինք տարվա ընթացքում նախատեսված ծրագրերի և գործողությունների կատարման ընթացքը։ Յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր մասով կատարած օրենսդրական փոփոխությունները և կատարած աշխատանքները։ Քննարկեցինք նաև մեր հետագա գործողությունների ծրագիրը։ Այս տարի կառույցի շրջանակում նոր որոշումներ չեն կայացվել։ Հայաստանի նախագահությունը համարում եմ դրական։ Կարծում եմ՝ կազմակերպության անդամները դժգոհ չեն մեր նախագահությունից»,- նշեց Սլավիկ Սարգսյանը։ 

Հայաստանը երրորդ անգամ էր նախագահում Եվրասիական երկրների աշխատանքի տեսչական կառույցների տարածաշրջանային դաշինքում։ 

 2024 թվականի ամփոփիչ համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի համապատասխան մարմինների պաշտոնյաները՝ մի մասը հեռակապի միջոցով։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում