Զավեշտալի և մանիպուլացնող. ՆԳՆ խոսնակի անդրադարձը լրատվամիջոցի հրապարակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի՝ «Հայաստանի ՆԳՆ-ն անցել է հայ-ամերիկյան համատեղ կառավարման» վերտառությամբ հոդվածին՝ անվանելով այն զավեշտալի և մանիպուլացնող:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց.

«Նախօրեին լրատվական կայքերից մեկը «Հայաստանի ՆԳՆ-ն անցել է հայ-ամերիկյան համատեղ կառավարման» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում նշվում է նաև, որ «Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հավաքներին տեսակապով հետևել են ինչ-որ մարդիկ՝ համաժամանակյա թարգմանությամբ, այսինքն՝ օտարերկրացիներ։ Հետևել են բացահայտ` դահլիճում մեծ էկրաններ են եղել։

Նախ զավեշտալի է, որ հեղինակը հոդվածում մի քանի անգամ օգտագործում է «Մեր աղբյուրը տեղեկացնում է» նախադասությունը և ներկայացնում դեկտեմբերի 7-ին ՆԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկություններ, իհարկե, մանիպուլացնելով։

Դեկտեմբերի 12-ին նույն լրատվական կայքում, նույն հոդվածագիրը ևս մի հոդված է գրում, թե իբր «ՆԳՆ-ն հաստատել է իր գրածը։ Այսինքն, ըստ հոդվածագրի, ՆԳՆ-ն դեկտեմբերի 7-ին պաշտոնապես հաստատել է լրատվական կայքի՝ դեկտեմբերի 11-ի հոդվածը։ Ինչ վերաբերում է, այսպես ասած, մեղադրանքներին, ապա ՆԳՆ-ն միշտ և այս անգամ էլ թափանցիկ կերպով ներկայացրել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման գործընթացը, որում ներգրավված են միջազգային գործընկերներ։ Կրկնեմ, նշածս մանրամասն ներկայացված է ՆԳՆ պաշտոնական լրահոսում։ Իսկ միջազգային մեր գործընկերների հետ, որոնց թվում են նաև ԱՄՆ դեսպանատան ԹՀԻՊ գրասենյակի գործընկերներն ու փորձագետները, համագործակցությունը չափազանց արդյունավետ է և մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը՝ կրկին պարբերաբար ներկայացնելով գրանցած արդյունքները»։

Հայերեն Русский

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը