Ցեղասպանությունը կանխելու ամենակարևոր միջոցը կառավարությունների ու հակամարտողների կողմից միջազգային իրավունքի հարգումն է. Վոլկեր Տյուրկ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոճրագործությունները կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարություններն ու հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկն՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումում ունեցած տեսաուղերձի ընթացքում:

«Ոճրագործությունները՝ ներառյալ ցեղասպանությունը, կանխելու ամենակարևոր միջոցն այն է, որ բոլոր կառավարությունները և հակամարտող կողմերն ամբողջապես հարգեն միջազգային իրավունքը, քանի որ այս ծանրագույն հանցագործություններն առանց պատճառի չեն ծնվում. դրանց նախորդում է համակարգված խտրականություն, ատելության հրահրում և բացառման օրինաչափություն՝ հիմնված ռասսայական, էթնիկ, կրոնական կամ այլ հատկանիշների վրա, ինչպես նաև մարդու իրավունքների այլ կոպտագույն խախտումներ»,-ասաց Տյուրկը: 

Նրա դիտարկմամբ՝ պետություններն ունեն առաջնային պարտականություն և իրավական պարտավորություն՝ կանխելու նման խախտումները, երբ ակնհայտ են պոտենցիալ ռիսկեր։ 

«Այսօր շատ պետություններ ձախողում են իրենց պարտականությունների կատարումը: Հայաստանում՝ այս կարևոր հարթակից, ես կոչ եմ անում բոլոր երկրներին հավատարիմ մնալ, պահել պատերազմի կանոնները և խթանել այդ կանոնների կիրառումը»,- ասաց նա:

Նա նաև կոչ արեց կառավարություններին համագործակցել միջազգային հանցագործության, մարդու իրավունքների խախտումների և չարաշահումների հետաքննության ու հետապնդման գործում, ինչը ենթադրում է հետևողականորեն աջակցել հաշվետվողականության միջազգային մեխանիզմներին՝ ներառյալ Միջազգային քրեական դատարանին, լիովին հարգել նրանց որոշումները։ 

«Դա նշանակում է քննել առկա քաղաքականություններն, ինչպես նաև հակամարտող կողմերին տրամադրվող աջակցությունը՝ պատրաստ լինելու դադարեցնել այն, եթե այդ աջակցությունը միջազգային իրավունքի լրջագույն խախտումներին նպաստող հստակ ռիսկեր է պարունակում: Մենք բոլորովին էլ անզոր չենք՝ կանխելու և նվազեցնելու ցեղասպանության ու այլ ոճրագործությունների ռիսկը: Ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ՝ ուղղված ատելության խոսքի դեմ, նախորդ ցեղասպանությունների մասին իրազեկվածություն, ռասսայական, կրոնական և ատելության այլ ձևերի հրահրմանը հակազդող միջոցառումներ. այս բոլորը նախահարձակ քայլեր են, որոնք ձեռնարկվում են կառավարությունների և հասարակությունների կողմից՝ իմ գրասենյակի և Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ»,-իր տեսաուղերձում նշեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը: 

Նրա դիտարկմամբ՝ բոլորը՝ որպես անհատներ, պարտավոր են ստանձնել խաղաղության մշակույթ ձեւավորելու հանձնառությունը՝ հիմնված մարդու իրավունքների ու մարդկային արժանապատվության վրա։ 

«Ես կոչ եմ անում այս ֆորումի մասնակիցներին ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել այս բոլոր ջանքերում այս բեկումնային ժամանակներում»,-եզրափակեց Վոլկեր Տյուրկը՝ հաջող ընթացք մաղթելով ֆորումին։

Հայերեն English Español Русский

Կառավարությունը դատավորների էթիկայի և կարգապահական հանձնաժողովի բարեփոխումների նախագիծ է ներկայացրել

Պաղեստինը հայտնում է 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցու մահվան մասին

Սերբիայի նախագահն ու Հունգարիայի վարչապետը կքննարկեն էներգետիկ անվտանգությանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարության իրավունքները. Amnesty International-ի արձագանքը

Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Ադրբեջանի ԱԳ նախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մասին

Լևոն Արոնյանը միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը

Թեհրանում Գերագույն դատարանի մոտ զինված հարձակում գործած անձն ինքնասպանություն է գործել. ներկայացվել են դեպքի մանրամասները

Լարսը փակ է բեռնատարների համար