ԱՄՆ-ն ահազանգել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների նկատմամբ բռնաճնշումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ «աճող բռնաճնշումների» առնչությամբ և Բաքվին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Meydan անկախ լրատվամիջոցի աշխատակիցներին, ինչպես նաև այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց կատարած աշխատանքի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Ընդ որում, ձերբակալված անձանցից երկուսն այս շաբաթ պետք է Վաշինգտոնում պարգևատրվեին Պետքարտուղարության «Մարդու իրավունքների պաշտպան» մրցանակով։ 

Նրանցից մեկը Ռուֆատ Սաֆարովն է՝ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ձերբակալությունները և հետապնդումները, ինչպես նաև մարդկանց խոշտանգումների մասին հաղորդումներն արձանագրող Defense Line կազմակերպության համահիմնադիրը, որը ձերբակալվել է դեկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ մեկնելուց օրեր առաջ։ 

Մյուսն Abzas Media-ի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգիզին է, որն իր թիմի հետ միասին նյութեր էր հրապարակել կառավարության պաշտոնյաների կողմից վերահսկվող ընկերություններում անօրինական տենդերների մասին։ Նա ձերբակալված է 2023 թ. նոյեմբերից և հեռակա կարգով արժանացել է Պետքարտուղարի 2024 թ. «Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ» մրցանակին։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները, հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած պարտավորությունները», - նշված է ԱՄՆ պետքարտուղարի տարածած հայտարարության մեջ։

Հայերեն English Español Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս