Քաղաքականություն

Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Factor TV»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։

«Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան  կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։ 

Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։  Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնել է, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում