Քաղաքականություն

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Վարչապետը նշել է, որ դեսպանի գործունեության ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև ձևավորվել է համագործակցության դրական դինամիկա և հույս հայտնել, որ առաջիկայում այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումը, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակույթի ոլորտներում: 

Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին տնտեսական կապերը զարգացել են, մասնավորապես, տեքստիլի ոլորտում: Դեսպանը կարևորել է նաև մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը և հավելել, որ ներկայումս ընթացքի մեջ են նոր ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացի ուղղությամբ աշխատանքներին: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում