Հայաստան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Նյու Դելի:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արեն Մկրտչյանը և Լիլիթ Ստեփանյանը:

Պատվիրակությունը Նյու Դելի կգործուղվի դեկտեմբերի 15-20-ը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում