Իրավունք

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձի գործընթացը շարունակվելու է մինչև վերջ. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձի գործընթացը շարունակվելու է մինչև վերջ. ՀՀ վարչապետ

 ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»- իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում կներկայացնի պետությանը վերադարձված գույքերի ցանկը։ 

«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»,- գրել է վարչապետը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում