ՀՀ ԳԱԱ նախագահն ԻԻՀ պատվիրակության հետ քննարկել է գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պատվիրակությանը, որի կազմում էին ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, «Սաադի» հիմնադրամի միջազգային կապերի հարցերով փոխնախագահ Սեյեդ Ալի Մուսավի Զադեն, ԻԻՀ արտաքին գործերի նախարարության պարսկերեն լեզվի զարգացման համակարգման վարչության պետ Մեհդի Քարիմին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հանրային դիվանագիտության հարցերով կցորդ Նեդա Ռաեֆիփուրը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ-ից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասել է․ «Մեծ պատիվ է ընդունել Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը հայոց գիտության տաճարում։ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է։ Ես բարձր եմ գնահատում գիտության տարբեր ուղղություններով Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը։ Մենք քննարկումներ ենք ունեցել պարոն դեսպանի հետ և համոզված ենք, որ պետք է ակտիվացնել փոխհարաբերությունները»։ 

«Սաադի» հիմնադրամի նախագահ, Պարսից լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը նշել է․ «Իրանի Իսլամական Հանրապետության գիտական կառույցների և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցության բազմաթիվ ոլորտներ կան։ Ամենակարևոր գործոնը, որն իսկապես առաջացնում է համագործակցելու ձգտում, երկու երկրների միջև լավ հարաբերություններն են։ Առհասարակ, պատմությունից բխող մեր հարաբերությունները հայ ժողովրդի հետ միշտ շատ լավ են եղել։ Հայ համայնքը ոչ միայն սիրված է Իրանի ժողովրդի կողմից, այլև ունի գիտնականներ, որոնց ներկայությունը հարգանքի առիթ է ստեղծում»։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Այնուհետև, ԻԻՀ պատվիրակությունն այցելել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանի հետ քննարկվել են համագործակցության ուղիները։

Հայերեն فارسی

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել