Ֆլորենցիայի մերձակայքում վառելիքի պահեստում պայթյունը 2 զոհի, 9 վիրավորի պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆլորենցիայից ոչ հեռու իտալական Eni էներգետիկ ընկերության վառելիքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 9 մարդ։ Եվս 4 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Պայթյունը տեղի է ունեցել Ֆլորենցիայի գավառի Կալենցանո կոմունայում։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ պայթյունը վառելիքի պահեստների վրա չի ազդել։ 

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հրշեջները մարել են։ Այնուամենայնիվ, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը տեղի բնակչությանը կոչ է արել հեռու մնալ պայթյունի վայրից և տնից դուրս չգալ։

Կրակից բավական խիտ ծխի սյուն է բարձրացել։ Տարածաշրջանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը մեկնել է դեպքի վայր՝ գնահատելու բնապահպանական հնարավոր վնասը։

Հայերեն English

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին