Ucom-ը հայտարարում է Ամանորյա ակցիա HONOR X7c սմարթֆոնների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom-ն ամանորյա տոներին ընդառաջ հայտարարում է ավանդական ամանորյա ակցիա, որի շրջանակում ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում և ընկերության կայքում գործող առցանց խանութի միջոցով հնարավոր կլինի ապառիկ տարբերակով ձեռք բերել HONOR X7c սմարթֆոնն՝ ամսական վճարելով սկսած 1373 դրամից։ 

Դեկտեմբերի 9-ից մինչև փետրվարի 2-ը սմարթֆոնը գնելու դեպքում ակցիայի շրջանակում գնորդները կստանան HONOR Choice X7 բրենդային անլար ականջակալ, գեղեցիկ հեռախոսահամար՝ միացված Level Up 2000 սակագնային պլանով, որի առաջին ամիսը կլինի անվճար, ինչպես նաև 100GB ինտերնետ` 6 ամիս ժամկետով։  

«Այս տոնական շրջանում բոլորս էլ մտածում ենք, թե ինչ նվիրենք մեր սիրելիներին, ու իհարկե Ucom-ն ինչպես միշտ օգնության է հասնում հիանալի առաջարկով։ Մենք ձեզ համար ընտրել ենք սմարթֆոն, որը հասանելի գնի ու շատ լավ տեխնիկական հնարավորությունների փայլուն համադրություն է։ Այն շատ լավ ամանորյա նվեր կլինի ցանկացածի համար, իսկ մեր կողմից հետը տրամադրվող ականջակալն ու կապի ծառայություններն այդ նվերը էլ ավելի օգտակար կդարձնեն», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

HONOR X7c սմարթֆոնն ունի 108 ՄՊ տեսախցիկ, որը թույլ է տալիս ստանալ բարձր որակի լուսանկարներ, 120 Hz հաճախության որակյալ էկրան կատարյալ պատկեր ունենալու համար, ինչպես նաև 5200 mAh մարտկոց, որի շնորհիվ հեռախոսը կաշխատի  ամբողջ օրը՝ առանց լրացուցիչ լիցքավորման։ 

Սմարթֆոնը Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում և առցանց խանութում առաջարկվում է երեք գույնով՝ սև, սպիտակ և կանաչ։ 

Ավելին՝ www.ucom.am կայքում։

Հայերեն English Русский

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են