«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումը սկսված է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հայտագրումը սկսված է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք և լրացնել առցանց հայտադիմումը:

Ավելի վաղ Առաջին ալիքը հայտնել էր, որ «Եվրատեսիլ 2025»-ի մասնակցին կընտրի հանրությունը:

«Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում: Այս տարի դուք ոչ միայն ընտրողն եք, այլ, գուցե, հենց մասնակիցը: «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնն ամբողջ աշխարհին: Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ: Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը: Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը»,-ասվում է տեքստում:

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը