Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Սիրիայի խաղաղ բնակիչների պաշտպանության կարևորությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացնում է պետքարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից:
Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակիչների, այդ թվում՝ փոքրամասնությունների խմբերի անդամների պաշտպանության կարևորությունը Սիրիայում:
«Պետքարտուղարը քննարկել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի համաձայն»,-ասված է հաղորդագրությունում: