Ozon-ի թոփ 10 ամենաանսովոր  ապրանքները Հայաստանում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մարքեթփլեյսերում կարելի է գտնել ամեն ինչ՝ հագուստից և կոշիկներից մինչև շինանյութեր և նվերներ: Երբեմն այստեղ հայտնվում են իսկապես անսովոր իրեր, որոնք կարող են բարձրացնել տրամադրությունը, հաճելի մթնոլորտ ստեղծել  տանը կամ դառնալ հետաքրքիր նվեր հարազատ մարդու  համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ozon-ից, վերջին շրջանում սոցիալական ցանցերում տարածվում են զվարճալի տեսանյութեր, որտեղ մարդիկ հատուկ բարձով ննջում են հենց աշխատավայրում, իսկ ընտանի կենդանիները կերպարանափոխվում են առյուծի կեղծ բաշի կամ զվարճալի հագուստի օգնությամբ։ Մատնահարդարումն անում է եղունգների տպիչը, իսկ մազերը չորանում են «կնճիթով» փայլաթիթեղի գլխարկի տակ։ Այս ամենը և շատ այլ հետաքրքիր իրեր կարելի է հեշտությամբ գտնել մարքեթփլեյսում: Հավաքել ենք թոփ 10 արտասովոր իրերը, որոնք Հայաստանի բնակիչները գնում են am.ozon.com կայքում:

  1. Մետաղական օճառ` չժանգոտվող պողպատի հարթ կտոր է, որը հավերժ է: Նշվում է, որ այն ազատում է ոչ միայն կեղտից, այլև տհաճ հոտերից, այդ թվում՝ սոխի, սխտորի և նույնիսկ ձկան։ Ինչպես գրում են գնորդները՝ իսկապես աշխատող մեթոդ է:
  2. Պոպկորն պատրաստող սարք` պոպկորն պատրաստող սարքավորումը կզարդարի ցանկացած տնային երեկույթ: Մոդելները տարբերվում են ամանների քանակով, սկուտեղի տարողությամբ, կատարողականությամբ, կորպուսի տեսակով և դիզայնով: Պատրա՞ստ  եք բլոկբաստերի դիտմանը:
  3. Շաքարի բամբակ պատրաստելու սարք` ֆունկցիոնալ է և հեշտ օգտագործման համար։ Պարզապես պետք է միացնել այն, ավելացնել շաքարավազը և սպասել, որ այն հալվի: Իսկ հետո վերցնում ենք փայտիկները, թաթախում ջրի մեջ ու սկսում փաթաթել շաքարի թելերը։
  4. Բուրգերի մեքենա` սիրելի ուտեստների պատրաստման սարքերի թեման շարունակվում է բուրգերի համար նախատեսված մեքենայով։ Որպես կանոն, այն ներառում է երեք մակարդակ բոլոր բաղադրիչների առանձին տապակման համար՝ կոտլետից մինչև բուլկի։
  5. Ձողեր՝ ըմպելիքները սառեցնելու համար` սկզբում օդափոխիչ և դիսպենսեր է, իսկ հետո զովացուցիչ: Օգնում է զգուշորեն լցնել շշի պարունակությունը բաժակի մեջ՝ առանց կաթիլներ թողնելու և կանխելով դրա տաքացումը:
  6. Լուսնի տեսքով լուսամփոփ` Երկրի արբանյակի իրատեսական պատճենի տեսքով պատրաստված լամպ: Կարելի է օգտագործել այն նախատեսված նպատակի համար և ստեղծել հեքիաթային մթնոլորտ մանկական սենյակում կամ ննջասենյակում, կամ կազմակերպել անսովոր ֆոտոշարք դրա հետ և զարմացնել ընկերներին:
  7. Մոմ «Հինգ հարկանի շենք»` պանելային բարձրահարկ շենքի տեսքով ինտերիերային մոմերը հաստատ ոչ մեկի անտարբեր չեն թողնի։ Եթե ​​սիրում եք ինտերիերի օրիգինալ զարդեր, ապա սա ձեզ համար է։
  8. Փափուկ ստեղն՝ բռունցքով խփելու համար` հսկայական «Enter», միացված USB-ի միջոցով: Այն  աշխատում է նույնիսկ շատ թեթև ճնշմամբ, բայց կարելի է այն նետել, ճոճել, գցել, հարվածել, մի խոսքով խառնել բոլոր էմոցիաներդ։
  9. Բարձ՝ գերանի տեսքով՝ Այն բավականին իրատեսական տեսք ունի, չնայած այն հանգամանքին, որ այն պատրաստված է տեքստիլից։ Ինտերիերում հետաքրքիր է նայվում  հսկայական փափուկ  բոքոնը։ Երկու տարբերակներն էլ շատ զվարճալի են և պահանջված են մեր երկրում։
  10. Սպիտակ Ռուբիկի խորանարդիկ` ունի դասական տեսք, հեշտությամբ պտտվում է, բայց նրա բոլոր կողմերը նույն գույնի են։ Այն չի զարգացնում տրամաբանությունը և տարածական մտածողությունը, բայց հիանալի կերպով ազատում է սթրեսից և բարձրացնում ինքնագնահատականը։ «Սա ուղղակի ֆանտաստիկ է: Ի վերջո, ես սովորեցի, թե ինչպես լուծել Ռուբիկի խորանարդը», - ոգևորությամբ նշում են հաճախորդները իրենց կարծիքներում։  

Ի լրումն մեր հավաքած թոփ ապրանքների, Ozon-ն ունի օդի խոնավացուցիչներ՝ բուխարու տեսքով, թելերով նկարներ ստեղծելու համար նախատեսված հավաքածուներ, օծանելիքի տուփեր, սիրելի ստեղծագործողների հավաքածուների ալբոմներ, հին ձայնագրություններ և շատ ավելին: Հարթակում մշտապես տեղի են ունենում թեմատիկ վաճառքներ, այնպես որ կարող եք լավ զեղչով գնել այն, ինչ հավանում եք: Այցելե՛ք Ozon և ոգեշնչվեք տան կահավորման և հետաքրքիր հանգստի համար օրիգինալ գաղափարներով:

Հայերեն

ՀՀ ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է գերիների վերադարձը

Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր  «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Գլխավոր դատախազը Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ

Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

Հայտնի են կանանց ծանրամարտի մեծահասակների առաջնության բոլոր մրցանակակիրները

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը