Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի նաև Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արբանյակային կապի գլոբալ համակարգերի ներդրումը ենթադրում է դրանց շահագործման կանոնների սահմանում, որոնք կոչված են հստակեցնելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ արտոնագրման գործընթացի և համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման նոր կարգը։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է և առաջին անգամ է մատուցվելու նշված տեխնոլոգիայի միջոցով ծառայություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհայտարարի արբանյակային կապի գլոբալ համակարգի նոր ընկերության հայաստանյան ներկայացուցչին արտոնագիր տրամադրելու մասին։

Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» վերաբերյալ փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական նախագիծ։

Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է, և ինչպես ցանկացած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  գործունեության տեսակ, այն կազմակերպելու համար պահանջվում է սահմանել ցանցերի շահագործման թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման նոր պայմաններ և կանոններ: 

«Դա օրենքի պահանջ է, և համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության»- նշեց Գևորգ Մելիքսեթյանը։ 

Փոխնախարարը նշեց նաև, որ քանի որ հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերը, որտեղ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով կապի օպերատորների կողմից շարժական և ֆիքսված ինտերնետ կապի ենթկառուցվածքներ չեն կառուցվել, արբանյակային ինտերնետ կապը կապահովի լայնաշերտ ինտերնետի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում:

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկներ է ստացել արբանյակային կապի գլոբալ համակարգերի ևս մի քանի ընկերություններից, որոնց մասով ընթանում են քննարկումներ։ Նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որոնք ցանկություն կհայտնեն գործունեություն ծավալելու Հայաստանում։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ոլորտում մենաշնորհը բացառելու և մրցակցություն ապահովելու համար՝ փոխնախարարը պատասխանեց․

«Եթե բջջային կապի օպերատորների պարագայում որոշակիռադիոհաճախականության տիրույթը վարձակալում և օգտագործում է միայն մեկ բջջային օպերատոր, ապա արբանյակային կապի ոլորտում տվյալ ռադիոհաճախականության տիրույթը միաժամանակ կարող են վարձակալել և օգտագործել մի քանի ընկերություններ։ Դա նշանակում է, որ Հայաստանում այս ոլորտում հետագայում գործունեություն ծավալելու հավակնող ընկերությունը կամ ընկերությունները վարձակալելու են ներկայիս տիրույթը՝ համատեղ օգտագործման սկզբունքով»։              

Հայերեն Русский

Դեղատներից որոշ դեղերի հետկանչի միակ պատճառը փաստաղթղթային անճշտությունն է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Բրազիլիան ակնկալում է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը հնարավորինս շուտ ավարտին կհասցվի

Խորվաթիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է Հարավային Կովկասում կայունության նշանակալի քայլ

Կատարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցում կկատարեն համագործակցության նոր փուլ՝ զարգացման և բարգավաճման

Հունաստանը ողջունում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների եզրափակման մասին Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները

Քուվեյթը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը

Եվրոպական ինդեքսներ - 14/03/25

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 14/03/25

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/03/25